Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է. նա վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Այս պահին թուրքական ֆուտբոլի լեգենդը գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է [url=https://www.youtube.com/watch?time_continue=2321&v=c5aMwSzsWW8&feature=emb_logo]Armsport.am[/url]-ը:
46-ամյա Ռյուշտուի հոսպիտալացման մասին հայտնել է նրա կինը՝ անցած շաբաթվա վերջին: Նախկին ֆուտբոլիստի կնոջը մեղադրում էին ամուսնուն վարակելու մեջ, բայց նա հավաստիացրել է, որ ո՛չ իր, ո՛չ երեխաների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Ռյուշտուն առաջատարն է Թուրքիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (120): Հավաքականի հետ նա դարձել է աշխարհի (2002) և Եվրոպայի առաջնության (2008) բրոնզե մեդալակիր: Ակումբային մակարդակում նա հանդես է եկել «Բեշիքթաշում», «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» և «Անթալյասպորում»: