628 դիտում
13:56 01-04-2020
«Քաղաքացիներն ահազանգում են…» ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»:
Նույն համայնքում գտնվող Ա/Ձ Արփենիկ Վարդանյանի դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել:
Նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
7629 դիտում
17:58 31-03-2020
«Քաղաքացիներն ահազանգում են…». Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
50308 դիտում
20:52 05-10-2017
Քաղաքացու ահազանգի հիման վրա հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2465 դիտում
12:02 09-10-2019
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան