211652_close_icon
views-count4897 դիտում article-date 16:13 02-04-2020

Ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտոնություն ստացավ. Կլինի 40 մլն դրամի ներդրում եւ 16 նոր աշխատատեղ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մաքսատուրքի արտոնություն սահմանել «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ի համար՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում: Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներքնակների արտադրության համար։ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Արարատի մարզում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նմանատիպ նյութեր