3534 դիտում
14:56 06-02-2020
Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն 3 տարով արտոնություն ստացավ. 91 մլն դրամի ներդրում է անելու
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգել:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ԱՁ-ն հիմնադրվել է 2019-ին, սակայն 2008 թվականից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։ Ընկերությունը զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ (ներքնազգեստի արտադրություն) ք. Գյումրիում։
Ներկայումս ընկերությունը իր 25 քմ արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 քմ տարածք ունեցող նոր արտադրամաս:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է)արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
2979 դիտում
16:40 16-07-2020
Գործադիրը արտոնություն է տրամադրել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
2253 դիտում
13:08 10-09-2020
Կառավարությունն արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»