211652_close_icon
views-count12869 դիտում article-date 11:36 03-04-2020

Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի

Հայաստանում ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 663 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 736 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 3258 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 686 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր