538 դիտում
15:29 03-04-2020
Ազգային ժողովը համակարգիչներ է տրամադրել Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների
ՀՀ ԱԺ նախագահի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ՝ բազմազավակ ընտանիքներին հեռավար ուսուցման մեջ ներգրավելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկրված համակարգիչները նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հատկացնեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս՝ հանրակրթական դպրոցների կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում եւս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որոնցից 113-ը ունեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի մի քանի փուլով բավարարել մարզում առկա պահանջարկը: Այս մասին նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
12:22 05-04-2020
Հեռավար ուսուցման համար ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ
1470 դիտում
10:46 25-07-2014
Բազմազավակ գյումրեցի ընտանիքների բնակարանների գնման ծրագիրը հետաձգվել է, չի դադարեցվել. մարզպետ․ Առավոտ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը