211652_close_icon

Մարկոս Լյորենտեն իր շան անունը դրել է Էնֆիլդ

views-count4817 դիտում article-date 23:58 03-04-2020
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն ինստագրամում հրապարակել է իր շան լուսանկարները, որի անունը դրել է Էնֆիլդ: «Էնֆիլդը դիտում է շրջակա աշխարհը», գրել է Լյորենտեն: Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» հետ խաղում (3:2), որը կայացել էր «Էնֆիլդ» մարզադաշտում: Այդ դուբլի շնորհիվ «Ատլետիկոն» դուրս եկավ հաջորդ փուլ:

Նմանատիպ նյութեր