94308 դիտում
15:00 05-04-2020
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք
Մասնագետները Ռուսաստանում կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք են գրանցել, ծանր հիվանդներ նրանց թվում չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է [url=https://ria.ru/20200404/1569579091.html]РИА Новости[/url]-ն:
«Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» երեխաներ չկան, բայց այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ և չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ»,- ասել է Պոպովան:
Նշենք, որ Մոսկվայում այսօր՝ ապրիլի 5-ին, մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, իսկ ընդհանուր թիվը ՌԴ-ում՝ 658:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։
Նմանատիպ նյութեր
15059 դիտում
08:58 24-03-2020
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 235 է
4681 դիտում
17:30 06-03-2020
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք Է գրանցվել
7085 դիտում
17:12 23-10-2021
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել
Այս բաժնից
901 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1240 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
835 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում