30909 դիտում
16:24 05-04-2020
Կորոնավիրուսի հարձակումը մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մի քանի միջազգային լաբորատորիաների գիտնականներ լուսանկարներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է կորոնավիուսը հարձակվում վարակվածների բջիջների վրա: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Նոր տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը առկա է և բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաև վերին շնչուղիներում և աղիքներում: Պարզվել է, որ կոկորդի միջոցով թեստավորումը արդյունավետ է լինում վարակման դեռևս առաջին օրերին, երբ ախտանշաններ չկան:
Դրանով SARS-CoV-2-ը տարբերվում է SARS-CoV-ից, որը սուր համաճարակի պատճառ էր հանդիսացել 2003 թվականին: SARS-CoV-ը վերին շնչուղիների միջոցով հաստատելը միշտ չէ, որ ստացվել էր, առկայության դեպքում էլ շատ ավելի ուշ էր ի հայտ գալիս:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/05/coronavirus/3255470?fbclid=IwAR38uBrZytocSTP5NmEUG7T8LXAgusinla4Gu5SuXaroKX0gXmx1VKM0Me0]Tert.am[/url]-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
17056 դիտում
20:32 23-11-2015
Թաղի «խառոշիներն» ու «սուտի ավտարիտետները» հանրաքվեի օրը լինելու են ոստիկանության մանրադիտակի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1030 դիտում
11:52 19-01-2025
TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը. tert.am
706 դիտում
11:02 19-01-2025
Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
763 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը