211652_close_icon
views-count20124 դիտում article-date 19:43 05-04-2020

Արտավազդ Սահակյան. Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար

Հայտնի բժիշկ, վիրաբույժ Արտավազդ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, նորից եմ դիմում ձեզ!!! Մամուլը լի է հակասական և սադրիչ հոդվածներով, ինչը կարող է ավելի խորացնել ընդհանուր ճգնաժամը և խուճապը։ Խնդրում եմ ղեկավարվել միայն պարետի և ԱՆ ուղեցույցերով և սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը։ Իրավիճակը դեռ վերահսկելի է և մեր սանիտարահիգիենիկ կարգապահությունից է կախված մեր ապագան։ Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր