211652_close_icon
views-count816 դիտում article-date 09:27 07-04-2020

Արհեստական շահարկումներ Արցախում, ովքեր են մասնակցել ցույցին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են ընտրություններում պարտված որոշ թեկնածուների և քաղաքական ուժերի կողմնակիցները՝ թվով 200 մարդ: Ճիշտ է՝ երկրորդ փուլ դուրս եկած Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասեր չգնալ ու, ըստ էության, ընդունել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նրան միացած որոշ խմբեր մասնակցել են ակցիային: Արցախի հեղափոխական կուսակցության անդամներից բացի, ակցիային որոշակի մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» «արցախյան թևը», նվազագույն ձայներ հավաքած նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի թիմի որոշ անդամներ և անհատ քաղաքացիներ, որոնք զուտ ականատեսի կարգավիճակում են եղել, որովհետև հավաքը Ստեփանակերտի բանուկ հատվածում է կազմակերպված եղել: Ակցիայի մասնակիցները խոսել են ընտրական պրոցեսների՝ ոչ պատշաճ ձևով կազմակերպման, երկրում կորոնավիրուսի վարակի դեմ կատարվող ոչ բավարար աշխատանքների մասին: Հետաքրքրական է, որ «կարանտինի» անհրաժեշտության մասին խոսող ակցիայի կազմակերպիչները հենց իրենք վարակի տարածման կանխման կանոնները չեն պահպանել և 200-ին մոտ մարդկանց հավաք են կազմակերպել: Ի դեպ, պետք է նշել, որ սա փաստացի հետընտրական փուլի միակ ակցիան է եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր