948 դիտում
16:29 07-04-2020
Նոր որոշում՝ պարետից. կթույլատրվի հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը
Պարետի N 34 [url=https://www.gov.am/files/docs/4006.pdf]որոշմամբ [/url]ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում փոփոխություններ են կատարվել։
Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։
Նախկինում որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։
«Օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։
Նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
09:36 03-07-2024
Փաշինյանը կրկին վաղ առավոտյան համակիրների հետ հեծանիվ է վարել
1317 դիտում
13:15 29-09-2015
Սովորում ենք վարել հեծանիվ Գյումրիում եւ Իջեւանում. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից