110043 դիտում
19:56 07-04-2020
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Հարություն Սարգսյանն ու տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն իրենց ավտոմեքենաները դեպքի վայրում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի պարկերով և մեծ մասը ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով թափվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+