211652_close_icon
views-count4065 դիտում article-date 12:33 08-04-2020

Թող գնան իրանց Ամերիկայում պատմեն, թե ինչ սեղան էինք գցել... Սպարտակ Ղարաբաղցյան

ԱՍՏՈՒՐԸ/ շարունակություն-3/ .... Առավոտյան Ասատուրի եղբայրն ու ֆրանսուհի կինը մեկնելու էին Մոսկվա, այնտեղից էլ Փարիզ; Նրանց մեկնելուց հետո թաղի ու թաղեցիների հիշողության մեջ դեռ երկար ժամանակ պիտի մնար այդ օրը,.. .............Թաղեցիներից ով չէր հասցրել տեսնել քեռի Ասատուրի եղբորն ու նրա ֆրանսուհի կնոջը, մասնակիցը դառնալու պատմական խնջույքին, ափսոսում էին ու այրվող հետաքրքրությամբ հարցեր տալիս, կլանված լսում մասնակիցների պատմածները; Սոլակցի Սաքոն , օրինակ, պատմում էր խնջույքի լի ու առատ սեղանի մասին, պատ մում էր այնպես, կարծես ինքն էր հոգացել ամբողջ ծախսը,, Վերջում էլ ինքնագոհ ասում էր. ,,_Թող գնան իրանց Ամերիկայում պատմեն, թե ինչ սեղան էինք գցել...,, ,,-Հազար ասեցինք, Ամերիկա չ ի , .., Ֆրանսիա, ֆրանսիա,,,,, ,,-Մե կ չի?,- իրենը պնդեց սոլակցի Սաքոն..,, ,,-Մեկ ա , մեկ ա, -անհույս, ձեռքը թափ տալով նեղսրտեց զրուցակիցը,- քո համար Սովետից դուրս ինչ կա-չկա Ամերիկա ու ամերիկացի ա...,,,- հետո նյութը շեղելով, խորամանկ ժպիտը դեմքին շարունակեց.,,---Տեսար? ինչ ջահել կնիկ ուներ...,, -,,-Ով ?,- հետաքրքրվեց խնջույքին չմասնակցած թաղեցին; ,,-Ասոյի ախպերը...,, ,,Տեսա, տիրոջ աչքը լուս, մեզ ինչ?... Մեր կնանիք էլ էդքան քսմսվեն, նրանից ջահել ու սիրուն կերևան աչքիդ...,, ......,,- Բաաան ասեցիր,.... քսմսվեեեեեն... Դե ասա Հովակիմի Ազգանուշը հուրի-փերի ա էլի... ամեն օր էրկու մատ գաջ ա քաշում էրեսին աչքունքը ներկում, քսմսվում, խի չի սիրոնանում?........--,,Հովակիմին ձեռ ա տալի, մեզ ինչ?... Այսպես որ գնար, գուցե տաք վեճի վերածվեր անմեղ հարցից ծնված զրույցը եթե չհայտնվեր ՎԱՐՍԱՎԻՐ ՀԱԿՈԲԸ, քիթ ը կախ, նեղսրտած; Նրան ՓՈՍՏԱՏԱՐ ԺԻՐՈՆ պատմել էր կեր ու խումի մասին, հետո գլուխ գովացել, թե իբր Ասատուրը հատուկ հրավեր էր արել իրեն; ,,ՈՒրեմն ես Ժիրոյի չափ էլ չկամ?.... Ոչինչ, էգուց , որ մեռնի, ինձ չասեքւ,,-Հակոբ, Ասոն մեռել ա, արի թրաշի.... ,,Բերանդ խեր բաց, այ Հակոբ, Ասոն լավ մարդ ա...,, ,,Խի լավ մարդը չի մեռնում?,,, անմահ ա?...,,- Վարսավիր Հակոբը իրոք , խիստ էր վիրավորվել.... Իրականում Քեռի Ասատուրը ոչ մեկին հատուկ կանչ-հրավեր չէր արել, թաղեցիները իրենք որոշել ու բեռ ու բարձով գնացել էին աչքալուսանքի.... Ասատուրը ծերը-ծերին ապրող մարդ, Ասատուրին որտեղից էնքան միջոց, որ հարյուր հոգու համար էլ սեղան փռեր.... Հակոբին համոզեցին, որ ԺԻՐՈՆ, իրոք, կատակ է արել; Սոլակցի Սաքոն խորհուրդ տվեց, ,,-Հակոբ, քո տեղը ըլնեմ, հենց էս իրիկուն մի շիշ կդնեմ թևիս տակ ու կգնամ Ասոյենց տուն, կասեմ, աչքդ լուս Ասո ջան, կներես, ուշ եմ եկել... Ոոոոո նց կուրախանա Ասոն... .. Հակոբն այդպես էլ արեեց. երեկոյան Սուրիկի խանութից ամենաթանկ կոնյակը առավ ու գնաց Ասոյենց,,,, Քեռի ԱՍԱՏՈՒՐԸ շոյվել էր, ու մի քիչ էլ անհանգստացած հարցրեց, ,,-ԷՆ օրը չկայիր, հո բան չէր պատահել?...,, ,,-Չէ, Ասո ջան, քաղաքում չէի,-արդարացել էր վարսավիր Հակոբը։ 08.04.2020. ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ/ վերջ/
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր