211652_close_icon
views-count851 դիտում article-date 21:05 08-04-2020

Գործող իշխանությունը, օգտվելով իրավիճակից, ընդունում է միջազգային պարտավորությունները շրջանցող, քաղաքացիների իրավունքները, տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրինագծեր․ Նարինե Մկրտչյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/04/08/mkrtchyan/3258621?fbclid=IwAR0_DJFoEiRo8nMI1UFvP0yZsjBGOG_YZn5aCKvA1ofykIn7zbPJHmWrfa0]Tert.am[/url]-ը գրում է. Շրջակա միջավայրի նախարարության առաջարկվող օրինագիծը հարկ է դիտարկել քաղաքական և իրավական հարթություններում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության որոշմանը, ըստ որի՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա: «Քաղաքական առումով օրինագծի մշակումը նշանակում է, որ գործող իշխանությունը, օգտվելով համավարակի պարտադրած իրավիճակից, միմյանց հետևից ընդունում է Հայաստանի միջազգային պարտավորությունները շրջանցող, քաղաքացիների իրավունքները, տեղեկատվության ազատությունը կտրուկ սահմանափակող օրինագծեր: Եվ այս օրինագծի մշակման պատճառը հենց դա է՝ փակել տեղեկատվության ազատության հնարավոր բոլոր ճանապարհները՝ հասարակության կողմից մերժված գործարքներն իրականացնելու համար: Տվյալ դեպքում, խոսքը, կարծում եմ, վերաբերում է Ամուլսարին»,-ասաց նա: Նարինե Մկրտչյանը նկատեց, որ բնապահապանությունը պետական գաղտնիք չէ և չի կարող համարվել: «Այն համընդհանուր հոգածության առարկա է: Առավել ևս՝ բնապահպանական աղետալի վիճակում գտնվող Հայաստանի դեպքում»,-ասաց նա: Ինչ վեբարերում է իրավական հարթությանը, Մամուլի ազգային ակումբի նախագահն ասաց. «Իրավական առումով Հայաստանի Հանրապետությունը միացել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիային»: Կոնվենցիան, իհարկե, որոշ դեպքերում մերժման հիմքեր տալիս է,՝ընդգծելով, որ խիստ սահմանափակ դեպքերում կարելի է մերժել տեղեկատվության տրամադրումը: Առաջարկվող օրինագծում սահմանափակումներն ակնհայտորեն չարաշահվում են: Օրենքը հակասում է Կոնվենցիային, իսկ հայտնի է, որ այդ և նման այլ դեպքերում գործում է միջազգային կոնվենցիան, որը միշտ գերակա է»:

Նմանատիպ նյութեր