211652_close_icon
views-count694 դիտում article-date 22:22 23-01-2023

CPJ-ը կոչ է արել ՀՀ Արդարադատության նախարարությանը վերանայել խոսքի ազատությունը սահմանափակող օրինագծի նախագիծը. Aravot.am

Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտություններն օգտագործեն որպես պատրվակ մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերանայեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Լրագրողների պաշտպանության կոմիտեն կապված Արդարադատության նախարարության առաջարկած օրինագծի հետ, որը իշխանություններին լիազորում է ռազմական դրության պայմաններում ժամանակավորապես արգելափակել կայքերը, հավելվածները և սոցիալական մեդիա ցանցերը և «մասամբ կամ ամբողջությամբ» սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրում:

«Հայաստանի արդարադատության նախարարության կողմից մշակված օրինագծում գրաքննության լիարժեք իրավասությունը պետությանը տալիս է չափազանց մեծ հայեցողություն՝ արգելափակելու կայքերը, անջատելու երկրի ինտերնետը և գրաքննելու լրատվամիջոցները, – ասել է Նյու Յորքում CPJ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը։ -Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն այս օրինագիծը և մանրակրկիտ խորհրդակցություններ անցկացնեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ նախքան այն նոր ձևով ներկայացնելը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր