807 դիտում
17:09 10-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից․ Թորոսյան
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։ «[url=https://armenpress.am/arm/news/1011781.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորում են ստանում, անգամ ավելին, քան իրենց առօրյա գործունեության համար են ստացել։ Նրանք վարձատրվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,- ասաց Թորոսյանը։
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան
Նմանատիպ նյութեր
8081 դիտում
23:16 11-06-2020
Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը՝ հաղթահարելու կորոնավիրուսի դեմ պայքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13974 դիտում
18:51 01-06-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարող երևանցի, 28-ամյա երիտասարդը ներկայացնում է. Կորոնավիրուսից հետո էլ կյանք կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»