219988 դիտում
23:55 11-04-2020
Ֆրանսիայի հարավարևելյան՝ կորոնավիրուսի պատճառով դատարկված լողափերին հայտնվել են հսկայական կետեր և շնաձկներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի Կալանկա ազգային պարկի ջրավազանում, որը գտնվում է Մարսելի մոտ, հայտնվել են ֆինվալներ: Կետերի այդ տեսակը (18-24 մետր երկարությամբ և 40-70 տոննա քաշով) մոլորակի կենդանիների թվում երկրորդն են իրենց չափերով և զիջում են միայն կապույտ կետերին:
Ներկայումս ծովերում զգալիորեն պակասել են նավերը: Այդ իսկ պատճառով, ինչպես համարում են մասնագետները, ծովային այդ կաթնասունները ավելի համարձակ են դարձել և սկսել մոտենալ ափամերձ տարածքներին:
«Մարդկային որևէ գործունեությունը գրեթե չկա: Կետերը դառնում են ավելի հանգիստ ու վստահ: Նրանք իրենց խաղերի համար նոր տարածություններ են գտնում: Դրա համար էլ մենք նրանց տեսնում ենք Մարսելի ափերին», հայտնել է Կալանկա պարկի ներկայացուցիչ Դիդյե Ռոն:
Նշվում է, որ ափամերձ տարածքներում հայտնվել են նաև դելֆիններ, խոշոր շնաձկներ և ծովային թռչուններ:
Ֆրանսիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է (125931 վարակված, 13215 մահացած): Արտակարգ դրության և կարանտինի արդյունքում դատարկ են ոչ միայն խոշոր քաղաքների փողոցները, այլ նաև՝ ծովերն ու ափերը: Ֆրանսիական հռչակավոր լողափերում մարդ չկա, ծովերում նավերը քիչ են: Սա է այդ տարածքներում այնպիսի կենդանիների հայտնվելը, որոնց ժամանակին ոչ ոք չէր տեսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6277 դիտում
09:40 05-10-2019
«Անկեղծ ասած». Ներազգային ատելությունից դատարկված արտաքին քաղաքական խրամատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
973 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին