51028 դիտում
19:27 11-04-2020
Սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին անակնկալ մատուցեցին MyNotebook.am խանութի աշխատակիցները. նրանց փոխանցվեց մեծ քանակությամբ սննդամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 10-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել և խնդրանքով դիմել էր բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն Երևանում բնակվող բազմազավակ ընտանիքին:
Հրապարակումից ժամեր անց [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը տեղեկություններ ստացավ, որ նշված ընտանիքին օգնության ձեռք են մեկնել [url=https://www.facebook.com/MyNotebook/]MyNotebook.am [/url]համակարգիչների խանութ-սրահի աշխատակիցները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր աշխատակիցները այցելել էին սոցիալապես անապահով վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքին և նրանց հանձնել մեծ քանակության առաջին անհրաժեշտության սննդամթերք:
Ընտանիքի անդամները իրենց շնորհակալությունն են հայտնում է [url=https://www.facebook.com/MyNotebook/]MyNotebook.am[/url] խանութ-սրահին՝ հանձինս Արման Հունանյանի, ով իր երկու ընկերների հետ հերթական մարդասիրական քայլը կատարեցին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 26 փողոցի 1-ին հողակտորի 28 տանն են մի քանի ամիս վարձակալական հիմունքներով բնակվում ամուսիններ, 36-ամյա Արմեն Ա.-ն և 34-ամյա Մարինե Մ.-ն:
Վերջիններս ամեն ամիս բարերարների օգնությամբ հնարավորություն են ունեցել բնակարանի վարձը վճարել, ինչի շնորհիվ չեն հայտնվել փողոցում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները իրենց խնամքի տակ ունեն 3 տղա, 2 աղջիկ: Մեծը 8 տարեկան է, փոքրը՝ 9 ամսական:
Երեխաները ունեն նաև առողջական խնդիրներ և նրանց հետազոտելու նպատակով դիմել էին «Արաբկիր» բժշկական կենտրոն՝ ժողովրդին հայտնի Բաբլոյանի հիվանդանոց, սակայն այնտեղից հայտնել էին, որ նա պետք է վճարում կատարեն, մինչդեռ որպես նպաստ Մարինեն ստանում է ընդամենը 54 հազար դրամ, իսկ այդ գումարով բազմազավակ ընտանիքը հազիվ է կարողանում ծերը ծերին հասցնել և իր գոյությունը պահպանել:
Մայրը դիմել էր նաև Սոցապ նախարարություն և էրեբունի թաղապետարան: Եթե թաղապետարանից մեկ արկղ սնունդ էին ուղարկել, ապա Սոցապից նույնիսկ չէին բարեհաճել այցելել սոցիալապես անապահով այս ընտանիքին:
Դրա փոխարեն Սոցիալական հարցերի նախարարության չինովնիկները երևի զբաղված են եղել իրենց պարգևավճարները մաշելով:
Մարինեն իր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն է ուղղել ինչպես բարերարներին, այնպես էլ Երևանում բնակվող քույր ու եղբայր Սամվելին ու Մարիամին:
Վերջիններս համացանցի միջոցով տեղականալով ընտանիքի ծայրահեղ ծանր վիճակի մասին, օրեր առաջ այցելել էին Մարինեին և Արմենին, երեխաների համար նրանց էին հանձնել հագուստներ, մանկական խաղալիքներ, մանկական օրորոց: Ու հիմա 9 ամսական երեխան գոնե քնում է օրորոցում, այլ ոչ թե հատակին:
Ամուսինները խնդրանքով դիմել էին բարի մարդկանց, ասելով. «Հասկանում ենք, նոր կորոնավիրուսի համավարակը իր սև գործն է անում ու հիմա մարդիկ հազիվ իրենց սննդի հարցն են լուծում, բայց ուզում ենք հավատալ, որ կգտնվեն Մարիամի և Սամվելի նման բարի ու սրտացավ մարդիկ, ովքեր գոնե սննդամթերքով ու հագուստով մեզ կօգնեն»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+