211652_close_icon
views-count3552 դիտում article-date 23:36 11-04-2020

Հեռավար ուսուցման խնդիրների ու առավելությունների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը այսօր, վերջինիս առաջարկով, դպրոցի աշակերտների և նրանց ծնողների հետ տեսազանգի միջոցով անկացրել են քննարկում` հեռավար կրթության թեմայով։ Հայրապետյանը, որ նախկինում հյուրընկալվել էր «Այբում» և պատասխանել աշակերտների հարցերին, այս անգամ հարց տվողի դերում էր` հեռավար ուսուցման խնդիրների և առավելությունների վերաբերյալ: Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի նախագահը տեսակապի ավարտին նշեց, որ պատրաստ է նմանօրինակ քննարկումների մասնակցել նաև ուսումնական այլ հաստատությունների աշակերտների ու ծնողների հետ` այն գնահատելով բավականին հետաքրքիր և օգտակար:

Նմանատիպ նյութեր