1394 դիտում
20:52 31-03-2020
Համատեղ ջանքերի միավորմամբ՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն ապահովում է առցանց՝ օգտվելով համացանցի ընձեռած հեռավար ուսուցման բոլոր գործիքներից
ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն ապահովում է առցանց՝ օգտվելով համացանցի ընձեռած հեռավար ուսուցման բոլոր գործիքներից։
Ուսուցումը կազմակերպվում է ամենօրյա համակարգված օնլայն ռեժիմով, ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և դասացուցակներով:
Ուսումնական առցանց պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ:
Տնօրինությունը նկատի ունենալով , որ ուսանողներից շատերի համար դժվար է, երբեմն էլ անհասանելի է մշտական համացանցային կապ ունենալը, ուսումնասիրել է հարցի համակողմանի լուծման ուղիներն ու մշակել առավել արդյունավետ մեթոդներ:
Համացանցային խմբերում մանկավարժները տեսադասերին զուգահեռ տեղակայում են դասանյութը /տեքստ, տեսահոլովակ, սահիկահանդես, ձայնային ուղերձ և այլն/, հանձնարարում են հստակ սահմանված տնային առաջադրանքներ՝ սահմանլով ներկայացման վերջնաժամկետ:
Ուսուցման գործընթացը առցանց տիրույթ տեղափոխելու բարդ գործում մանկավարժ-ուսանող համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար մանկավարժներն այս օղակում ներգրավել են նաև ծնողներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի հաջողության գրավականը համարելով համատեղ ջանքերի միավորումը:
Մինչ կգա այն օրը, երբ կրկին դասերը կանցկացվեն դասարանում և արհեստանոցում, այս ժամանակահատվածը ուսումնարանում կօգտագործեն նորովի, կավելացնեն ժամանակակից մեթոդներով աշխատելու հմտությունները, սակայն նպատակը կմնա նույնը՝ պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ լավ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
15:21 25-10-2018
«Աբովյան» ՔԿՀ-ում գործող հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը լուծարվեց
1965 դիտում
22:23 21-04-2016
«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն