211652_close_icon
views-count1375 դիտում article-date 22:44 03-02-2025

Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Փեզեշքիանը՝ Հաջիևին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկ անգամ ևս ընդգծել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է Հարավային Կովկասում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտարերկրյա տերությունների միջամտությանը հակազդելուն: Այդ մասին հաղորդում է Mehr-ը:

«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- նշել է նա։ 

Իրանի նախագահը շեշտել է, որ իրենք ցանկանում են զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ իրենց կարծիքով՝ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը:

Նմանատիպ նյութեր