211652_close_icon
views-count821 դիտում article-date 12:45 13-04-2020

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկության և սպասարկան մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը. tert.am

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Դեղերի մասին», «Բնակչության բժշկության և սպասարկան մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/13/parliament/3262190?fbclid=IwAR3reCCLjtf4cV0LfTRoslMcEw4heNEizMg69IoAZZSwz6WW-aTyYnUPQtg]Tert.am[/url]-ը։ Նշենք, որ «Դեղերի մասին օրենքով» առաջարկվում է դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարել, որով հնարավորություն կտրվի մեծածախ վաճառքի դեպքում առանց լիցենզիայի վաճառք իրականացնել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված լիցենզիա ստանալն անհնար է: Երկրորդ նախագծով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ն այսօր կքննարկի այս նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ինչպես նաև հատուկ նիստ կգումարի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի հետ կապված:

Նմանատիպ նյութեր