6958 դիտում
12:55 13-04-2020
Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը. News.am
Կառավարությունն այսօրվա իր արտահեր նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, հայտնում է [url=https://news.am/arm/news/572135.html?fbclid=IwAR3reCCLjtf4cV0LfTRoslMcEw4heNEizMg69IoAZZSwz6WW-aTyYnUPQtg]News.am[/url]-ը։
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:
Նա հավելեց, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:
Նմանատիպ նյութեր
3840 դիտում
13:32 11-05-2020
Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով
10102 դիտում
12:25 14-05-2020
Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում