14934 դիտում
13:12 13-04-2020
2019 թ․ ՀՀ-ում վթարների հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 1523 դեպք է գրանցվել, որը 225-ով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը. Tert.am
2019 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 1523 դեպք, նախորդ տարվա 1298 դեպքի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 225-ով, կամ 17.3 %-ով:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/13/prosecutor/3262182?fbclid=IwAR1QNMTvaiLch2laULxkAamf-s9-oQ8TQf4xIYdph4KHcpl_a__0IOO6X3M]Tert.am[/url]-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցից:
Ըստ զեկույցի՝ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են՝ կազմելով 226՝ նախորդ տարվա 220-ի դիմաց: Միաժամանակ նվազել է մահվան դեպքերով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 70.8 %, նախորդ տարվա 73.0 %-ի դիմաց:
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ արձանագրվել է վերջին տարիներին ՃՏՀ-ների դեպքերի անհանգստացնող արագությամբ աճման միտում:
Մասնավորապես՝ եթե 2016 թվականի ընթացքում, հաշվառման է վերցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության 700 դեպք, 2017 թ. ընթացքում՝ 972 դեպք, ապա 2018 թ. արդեն՝ 1283: Այսինքն՝ միայն 2017-2018 թթ․ կտրվածքով ՃՏՊ արձանագրված դեպքերն ավելացել են 32 %-ով:
Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերհանման արդյունքում պարզ է դարձել, որ դրանց զգալի մասի պատճառ կամ նպաստող պայման են ինչպես տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, այնպես էլ՝ այլ գործոններ:
Մասնավորապես՝ միևնույն փողոցներում և խաչմերուկներում կրկնվող ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող պայմաններ են նաև վերոհիշյալ վայրերում գործող ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կարգավորման միջոցների անարդյունավետությունը, հետևաբար դրանք հետագայում փոփոխելու և վերանայելու անհրաժեշտություն է առաջացել:
Անշուշտ, նպաստող գործոններից է նաև հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների՝ մի քանի տարի շարունակվող թվի ավելացումը և, դրանով պայմանավորված, երթևեկության ծանրաբեռնվածության մեծացումը (պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թ․ ընթացքում հանրապետություն է ներկրվել 189․018 ավտոմեքենա, որը երեք անգամ գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը)։
Այս առումով պակաս կարևոր չէ հատկապես հանրային տրանսպորտի ոլորտում գերատեսչական վերահսկողության ուժեղացումը. բանն այն է, որ որոշ դեպքերում հանրային տրանսպորտային միջոցներ կարող են վարել վարորդական իրավունք չունեցող, դրանից զրկված կամ այնպիսի անձինք, որոնց այդ իրավունքը կասեցված է:
Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող վերը նշված հանգամանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, որոնք, սակայն, դեռևս բավարար չեն կարող համարվել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/13/prosecutor/3262182?fbclid=IwAR1QNMTvaiLch2laULxkAamf-s9-oQ8TQf4xIYdph4KHcpl_a__0IOO6X3M]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2987 դիտում
18:42 30-04-2020
2019-ին ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 26․850 դեպք՝ 8 տոկոսով ավելի, քան 2018-ին. Արթուր Դավթյան
3589 դիտում
18:47 10-04-2014
Ոստիկանը մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ