13320 դիտում
22:00 13-04-2020
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, ինչպես նաեւ 2 բողոք ներկայացրել դատարան. NEWS.am
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մովսիսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, մեկ բողոքարկում ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ մեկ բողոքարկում՝ սանկցիայի երկարացման որոշման վերաբերյալ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/572181.html?fbclid=IwAR1gReTyps7-JeU08nPtdj7BJj7c_lCZ2g-HXj5ES0beYTM3UzErkuG6PAU]NEWS.am-[/url]ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գոռ Գեւորգյանը:
«ՀՔԾ հաղորդում եմ տվել գործով քննիչի ապօրինի գործողությունների դեմ։ Բողոքարկել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդության մերժելու որոշումը։ Մեկ այլ գրավ եմ միջնորդել, բողոքարկել էի սանկցիայի երկարացման որոշումը։ Իրավական առումով ինչքան տարբերակ կա օգտագործել եմ»,- ասաց Գեւորգյանը։
Փաստաբանն անդրադառնալով համավարակով պայմանավորված՝ դատարանների կողմից կալանավորների խափանման միջոցները փոխելուն՝ ասաց.
«Դատարանները համավարակով պայմանավորված շատ կալանավորների բաց են թողնում։ «Շուշի» ՔԿՀ-ում անգամ փաստաբանների մուտքն են արգելում, որպեսզի համավարակը չտարածում չունենա ու հենց այդ մոտեցմամբ էլ մարդկանց ազատ են արձակում։ Տեսնենք, թե Դավիթ Մովսիսյանի գործով ինչպիսին կլինի պետության եւ դատարանների վերաբերմունքը»։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/572181.html?fbclid=IwAR1gReTyps7-JeU08nPtdj7BJj7c_lCZ2g-HXj5ES0beYTM3UzErkuG6PAU]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146442/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում էր ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Վերջիններս ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15234 դիտում
22:44 24-04-2020
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին կմնա կալանավորված. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին. NEWS.am
24941 դիտում
16:23 22-10-2018
ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին. News.am
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար