Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել
Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել:
Այս մասին տեղեկացրեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ տեղամասում գրանցված 1 366 ընտրողներից քվեարկել է 100-ը:
«Պետք է նշեմ, որ մարտի 31-ի քվեարկության օրն անընդհատ կուտակումներ էին առաջանում տեղամասում: Այս անգամ կարող ենք արձանագրել հակառակ երևույթը, քանի որ խստացվել են պահանջները և, կուտակումներից խուսափելու համար, ընտրողները տեղամաս են ներկայանում հերթով: Առայժմ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը և կցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն»,- նշել է Հարությունյանը:
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նախագահի երկու թեկնածուների վստահված անձանցից միայն մեկն է ներկա գտնվում տեղամասում, մյուսը չի ներկայացել: