Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջինը պատվաստված 44-ամյա կինը կիսվել է իր զգացողություններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի բնակչուհի՝ 44-ամյա Ջենիֆեր Հալլերն առաջինն է աշխարհում ստացել COVID-19 վիրուսի դեմ մշակված փորձնական պատվաստանյութը։ 2 երեխաների մայրը կիսվել է The Telegraph-ի հետ իր զգացողություններով։
Նրա խոսքով՝ мРНК-1273 պատվաստանյութի ներարկումը նման է գրիպի դեմ ներարկմանը։ Առաջին օրը մի փոքր ջերմությունն է բարձրացել, հետո թևն է ցավացել, իսկ դրանից հետո ամեն նորմալ է եղել։
Ջենիֆերը հավելել է, որ այդ քայլով ինքը ցանկացել է իր ավանդն ունենալ համավարակի դեմ համաշխարհային պայքարում։ Ներկա պահին կինը գտնվում է կարանտինի մեջ։ Մի քանի օրից նա երկրորդ ներարկումը կընդունի։
Փորձարկմանը մասնակցում է, ընդհանուր հաշվով, 44 կամավոր։ Ողջ տարվա ընթացքում բժիշկները հետևելու են նրանց առողջական վիճակին։