211652_close_icon
views-count20576 դիտում article-date 09:37 15-04-2020

Մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան. Iravunk.am

[url=https://iravunk.com/news/109770?fbclid=IwAR10yMXUau-ww0mABIaMn_q5s1CEOwfk6Ii6YhfmYiGaafshmW7TbXRcFes]Iravunk.am[/url]-ը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ դյուրագրգիռ գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկնաբանությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ա. Սիմոնյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս «հաթաթա» է տվել Վեհափառ Հայրապետին, կաթողիկոսի փոփոխության ակնարկներ արել եւ հոգեւոր առաջնորդին անվանել քաղաքացի Կտրիճ Ներսիսյան: Անդրադառնալով վերոնշյալին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի եւ Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է. «Որպես հայ քրիստոնյա եւ հոգեւոր սպասավոր խորապես հիասթափված եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Պարոն Ալեն Սիմոնյանի վերաբերմունքից: Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին եւ ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://iravunk.com/news/109770?fbclid=IwAR10yMXUau-ww0mABIaMn_q5s1CEOwfk6Ii6YhfmYiGaafshmW7TbXRcFes]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր