211652_close_icon
views-count2355 դիտում article-date 23:10 14-09-2022

Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, կուսակցություններ, արժանի եղեք երբեմնի ձեր կոչումներին․ Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և դիմել քաղաքական գործիչներին։

Նա գրել է․«Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, ո՞ւր եք կուսակցություններ, ո՞ւր եք վարչական հին ու նոր առաջնորդներ Հայաստանի Հանրապետության:

Ժողովրդին պետք է կազմակերպել, ժողովրդին պետք է առաջնորդել, ժողովրդի ուժը պետք է մահակ դարձնել և մեր խնդիրներն արմատապես լուծել:

Ժողովուրդն անձ և դեմք է դառնում իր առաջնորդով, և նա է, որ ուղղորդում ու կառավարում է իր ժողովրդին:

Ձեր խոսքերը գործերի վերածեք և արժանի եղեք երբեմնի Ձեր կոչումներին ու հանգամանքներին. ոչ մեկի, ևս առավել պետական գործչի անձն ավելին չէ, քան Պետությունը, Հայրենիքը, ազգային շահը:

Պիղատոսին մի՛ նմանվեք…»։

Նմանատիպ նյութեր