211652_close_icon
views-count3877 դիտում article-date 13:33 15-04-2020

Բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր: «[url=https://armenpress.am/arm/news/1012215.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 113 «կողմ» ձայներ: Գործող օրենքներով չէին նախատեսվել այնպիսի դրույթներ, որոնք ըստ էության հայտարարագիր ներկայացնելու սույեկտների թվին էին դասում 15 հազար անձից նվազ բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին կամ նրանց տեղակալներին: Այս փաթեթը սահմանում է այդ պահանջը: Նախագծով սահմանվում է, որ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ: Եվ նրանք հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, որը դիտարկվելու է որպես պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնելու են տարեկան հայտարարագիր:

Նմանատիպ նյութեր