Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից որևէ մեկի հետ խնդիր չունի։
Հավելեց, որ պատրաստվում է Արցախում այնպիսի քաղաքականություն վարել, որ հնարավոր լինի համախմբել հասարակությանը և համախմբված դիմակայել մարտահրավերները։
«Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ»,- ասաց Ա. Հարությունյանը։
Նշեց նաև, որ նախընտրական փուլում իր հասցեին հնչեցրած բազմաթիվ վիրավորական հայտարարությունների առնչությամբ ցանկացել է դիմել դատարան, սակայն այժմ մտափոխվել է։