Հայ Ոստիկանն արդեն 102 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության եւ կյանքի գնով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 16-ը Հայաստանի Ոստիկանության մասնագիտական օրն է։
Ոստիկանության առաքելությունն արժանապատիվ ծառայությունն է Մարդուն, Քաղաքացուն, Ժողովրդին, Հասարակությանը, Հայրենիքին:
Հայ Ոստիկանն արդեն 102 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության եւ կյանքի գնով:
Շնորհավորում ենք ոստիկանության ողջ անձնակազմին, վետերաններին եւ նրանց ընտանիքներին, զոհված ոստիկանների ընտանիքներին Հայաստանի ոստիկանության 102-ամյա հոբելյանի առթիվ՝ անսասան հավատ, անմնացորդ նվիրում եւ հաստատակամ ընթացք մեզ բոլորիս այս առաքելության դժվարին ճանապարհին։
Տոնդ Շնորհավո՛ր, 102-ամյա Հայաստանի Ոստիկանություն։
Անվտանգ եւ խաղաղ օր ենք մաղթում բոլորին։