211652_close_icon
views-count1171 դիտում article-date 15:40 16-04-2020

Հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք». Փաշինյանի հարցը

Այստեղ երկու ասացվածքների հակամարտություն է. հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք»: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակաճգնաժամային մի շարք միջոցառումներով իրականացվող քայլերին: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ մի շարք միջոցառումներ տարածվում են կոնկրետ գործունեության տեսակների վրա. «Հիմա շատ տնտեսվարողներ ճշգրտում են իրենց գործունեության տեսակը՝ նշելով, որ իրականում այդ գործունեությամբ են զբաղվել, սակայն այլ գործունեության տեսակ են նշել»: Անանյանի խոսքով, իրենց հիմա ճշգրտումներ են անում և հնարավոր է՝ կառավարության որոշումներում փոփոխությունների անհրաժեշտություն լինի: Վարչապետը նկատեց, որ «չկա չարիք առանց բարիքի», քանի որ ճգնաժամի հետևանքով ճշգրտվում են փաստաթղթերը: Սակայն քիչ անց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ դրանով տնտեսվարողներին հնարավորություն են տալիս իրենք հայտարարել, որ ասենք շինարարությամբ են զբաղվել և օգտվել կառավարության աջակցությունից: Այսինքն նրանք իրենք իրենց աջակցություն կարող են նշանակել, իսկ պետությունը չունի հստակ գործիքներ այդ հայտարարությունը ստուգելու համար: Փաշինյանը այս դեպքի համար էլ մեկ այլ ասացվածք հիշեց. «Այսինքն ունքը սարքելու տեղը աչքն էլ կարող ենք հանել»: Ի վերջո որոշվեց ևս մեկ անգամ այս հարցը քննարկել, և եթե լուծում չգտնվի, ոչինչ չփոխել:

Նմանատիպ նյութեր