18697 դիտում
20:03 26-01-2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու իրեն արդեն քաղաքապետ պատկերացնող Տիգրան Ավինյանը «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում». 21-րդ դարում աղբը թաքցնում են հողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունվարի 22-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանի սրտում «Նուբարաշենի աղբավայրին մրցակից» մինի աղբանոց առաջանալու վերաբերյալ։
Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը տեղեկացել է իր աղբյուրներից, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը հանձնարարել են քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, որպեսզի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողությամբ կարճ ժամանակում այդ հսկայական կենցաղային ու շինարարական աղբը հեռացնեն նշված վայրից։
Ինչպես հայտնում է ոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 26-ին, ականատես եղանք, որ աղբը ոչ թե հեռացնում են, այլ տրակտորով փորձում են, ժողովրդի լեզվով ասած, «մասկիրովկա անեն»՝ հողաշերտով փակելով աղբը։
Այստեղ են ասում «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը, ով համարվում է իշխող քաղաքական թիմի՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններում հիմնական թեկնածու, սիրում են տեսախցիկների առջև հանդես գան, թե իրենք խստագույնս են վերաբերվում ու կվերաբերվեն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մայրաքաղաքը կաղտոտեն, իսկ կառավարությունն էլ վերջերս Ազգային ժողովում օրենքի նախագիծ է շրջանառել, որ աղբ նետող վարորդները խոշոր չափի տուգանքների են ենթարկվելու։
Երևանի սրտում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում, կառուցվում է էլիտար թաղամաս, ինչը ողջունելի է, սակայն դատապարտելի է, որ տեղական չինովնիկները չտեսնելու են տալիս, թե ինչպես է նշված վայրում տևական ժամանակ ստեղծվել «մինի աղբանոց». մի ամբողջ տարածք լցված է ոչ միայն շինարարական, այլև կենցաղային աղբով, իսկ երբեմն էլ այդ վայրում մարդիկ այրում են աղբը՝ աղտոտելով օդի մթնոլորտը։
Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Ավինյանը նշված տարածքի վարչական շրջանի ղեկավարն արդյո՞ք տեղյակ էին, որ քաղաքի սրտում ստեղծվել է Նուբարաշենի աղբավայրին «մրցակից» մինի աղբանոց։ Եթե նշված պաշտոնյաները իրոք սիրում են Երևանը, սրտացավ են երևանցիների պրոբլեմներին, ապա օր առաջ պետք է նոր ձևավորված Ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով հայտնաբերեին այս մինի աղբանոցը «կերտողներին» ու խստագույնս պատասխանատվության ենթարկեին, ինչպես նաև պարտավորեցնեին, որպեսզի տարածքից հեռացնեն մի քանի տոննա աղբը։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
15:40 16-04-2020
Հիմա «չկա չարիք առանց բարիքի՞», թե՞ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանում ենք». Փաշինյանի հարցը