9872 դիտում
11:23 17-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1201-ի. ապաքինվել է 44, մահացել 1 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1201 է, արձանագրվել է մահվան 19 (ավելացել է ևս մեկը) դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 10 հազար 793 թեստ։
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 44-ով, և բուժվածների գումարային թիվը դարձել է 402։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ ապրիլի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած պացիենտը 58 տարեկան էր։
«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-3-րդ աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն»,- նշել է Նիկողոսյանը:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10784 դիտում
11:19 27-04-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1808-ի, ապաքինվել է 15, մահացել՝ 1 պացիենտ
13550 դիտում
11:16 11-05-2020
Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 3392-ի. ապաքինվել է ևս 34 պացիենտ, մահացել՝ մեկը
7052 դիտում
11:13 09-05-2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3175-ի, 1 պացիենտ մահացել է. ՀՀ Ան
Այս բաժնից
1027 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
997 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
928 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր