Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1808-ի, ապաքինվել է 15, մահացել՝ 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1746 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 1808 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է18547 (վերջին մեկ օրում՝ 616): Փաստացի այս պահին բուժվում է 931 անձ (մեկ օրում ավելացել է 46-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 848 անձ (վերջին մեկ օրում՝ 15 մարդ), 29 պացիենտ մահացել է: