211652_close_icon
views-count7052 դիտում article-date 11:13 09-05-2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3175-ի, 1 պացիենտ մահացել է. ՀՀ Ան

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։ [b]Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` [/b] մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները, հետևե'ք անձնական հիգիենային, հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը, շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն, գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ, պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Նմանատիպ նյութեր