211652_close_icon
views-count6988 դիտում article-date 22:29 04-04-2016

ԼՂՀ առողջապահության նախարարությունը` Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն: «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդնային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր վիրահատվել և տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Ապարատը տրամադրվել է բժշկական գործիքների և պարագաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Երմեդ» կազմակերպության տնօրեն Երեմ Ադամայանի կողմից: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել: ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը: Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, պուլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին: [b] ԼՂՀ ԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր