211652_close_icon
views-count3992 դիտում article-date 22:54 17-04-2020

Ռուսաստանի հավաքականի նախկին բժիշկը կորոնավիրուսը համարել է պատիժ՝ մարդկանց կողմից բնությունը ոչնչացնելու համար

Բժշկական գիտությունների դոկտոր, ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին բժիշկ Զուրաբ Օրջոնոկիձեն մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված վիճակն աշխարհում: «Պետք է հասկանալ, որ սա այսբերգի ընդամենը մի փոքր մասն է: Մարդկությանը առջևում ծանր օրեր են սպասվում: Մինչև կորոնավիրուսը բնությունը չէր դիմանում ճնշմանը: Մարդկությունը ոչնչացրեց բնությունը: Եվ այժմ մարդիկ պետք է մտածեն, թե ինչ անել և ինչ է լինելու հետագայում: Վիրուսը մեզ է եկել ոչ հենց այնպես: Դա պատիժ է բնության հանդեպ մեր քայլերի համար, որոնք մենք արել ենք, ու շարունակում ենք անել: Պետք է կարանտինին և վիրուսին վերաբերվել որպես դաս, որը մեզ բնությունը տվեց: Որ մենք չմոռանանք, թե ով է պարգևել մեզ այս աշխարհը», ասել է բժիշկը:

Նմանատիպ նյութեր