211652_close_icon
views-count76317 դիտում article-date 23:56 17-04-2020

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բնակչի քարե պարիսպը փլուզվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր