211652_close_icon
views-count7165 դիտում article-date 16:24 18-04-2020

Հայաստանում շրջանների զգալի մասում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0209768001587202490163435.jpg[/img] Երևանում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0594112001587202507906747.jpg[/img]

Նմանատիպ նյութեր