211652_close_icon
views-count125902 դիտում article-date 19:30 18-04-2020

Նոր մանրամասներ Ջրվեժում հնչած կրակոցներից, բերման ենթարկվածների մեջ են հայրը և նրա 2 որդիները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 14-ին Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հանգամանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ջրվեժ թաղամասի թիվ 187 դպրոցի հարակից տարածքում և նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Նոր-Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մայակ թաղամասի բնակիչներ, 40-ամյա Էդգար Գ.-ին, 25-ամյա Ջիվան Մ.-ին, 28-ամյա Հայկ Մ.-ին, 55-ամյա Երեմ Մ.-ին և 29-ամյա Պետրոս Մ.-ին: Արդեն տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նշված վայրում վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ժամանակ Էդգար Գ.-ի ընկեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գառնիկ Ն.-ն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել: Էդգար Գ.-ն, Ջիվան Մ.-ն, Հայկ Մ.-ին, Երեմ Մ.-ին և Պետրոս Մ.-ն բաց են թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկոմ է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Մ.-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկվածներից Ջիվան և Հայկ Մ.-երը եղբայրներ են, իսկ Երեմ Մ.-ն՝ վերջիններիս հայրն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/15/1152421/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել էի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր