34053 դիտում
12:15 19-04-2020
Ահազանգ՝ փաստաբանից. դատավոր Աննա Դանիբեկյանը խոշտանգում է իմ պաշտպանյալին, ով անբուժելի հիվանդ է
2018թ.-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը:
Ամբաստանյալը գտնվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում: Երկու տարուց ավելի է դատավոր Ա.Դանիբեկյանը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը անհարկի ձգձգում է:
Գտնում եմ, որ դատավոր` Ա. Դանիբեկյանը ի վիճակի չէ սույն գործը շարունակել, նա խոշտանգում է իմ պաշտպանյալին և նա այս գործով պատշաճ դատավոր չէ:
Դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, որպեսզի անձամբ գնա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ և տեսնի, թէ պաշտպանյալս ինչպես է կենդանի փտում բանտում ու ինչ սարսափելի վիճակում է գտնվում:
Դիմել եմ նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին, պահանջելով, որպեսզի քրեական գործը վերցնեն նրա վարույթից և հանձնեն մեկ այլ դատավորի՝ պատշաճ դատաքննություն իրականացնելու համար:
Օրինակ` եղել են դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս վատացել է ամբաստանյալի ինքնազգացողությունը: 2019թ. սեպտեմբերի 10-ին դիմել էի Ա. Դանիբեկյանին միջնորդությամբ՝ իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավ կիրառելու վերաբերյալ:
Դատավոր Ա. Դանիբեկյանը որոշումը հրապարակելու համար մտել էր խորհրդակցական սենյակ ժամը 12:30-ին, որտեղից դուրս է եկել ժամը 16:30-ին և մերժել էր միջնորդությունը:
Այդ օրը դատարանում երկարատեւ պահելու, սնունդ ու դեղորայք չընդունելու պատճառով, վատացել էր հիվանդ կալանավորի վիճակը: Այդ օրվա նիստի հետ կապված՝ կալանավորը դիմել էր ԲԴԽ՝ իր նկատմամբ կատարվածը համարելով դատավորի կողմից խոշտանգում:
Կալանավորը բազմաթիվ նամակներ էր ուղղել պատկան մարմիններին, բուժհիմնարկներին, առողջապահության նախարարությանը, որոնք հրաժարվել են հիվանդ կալանավորի խնդրին լուծում տալ:
«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը հաշվառված է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոն ՊՈԱԿ-ում: Նա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 2018 թվականի փետրվարի 9-ին՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից, որպես ՄԻԱՎ վարակակիր:
«Հիվանդի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ 3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Ստորին ծնոտի քրոնիկ դեստրուկտիվ օստիոնեկրոզ աջից»:
ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկը չի կարողանում իրականացնել փտող ծնոտի վիրահատությունը, ինչպես նաեւ հնարավոր չէ ապահովել հիվանդի պատշաճ բուժումը, դեղորայքի ընդունումը եւ հատուկ սնունդը:
Այսօր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իմ պաշտպանյալի ՔԿՀ-ում գտնվելը շատ վտանգավոր է և սպառնալիք է նրա կյանքի համար: Ես միջնորդություն եմ ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:
Դիմումներ ենք գրել նաև ՀՀ Գլխավոր դատախազին: Սակայն պատասխան չկա: Երկարատև սպասումներից հետո կրկին մամուլից տեղեկացել եմ, որ Ա. Դանիբեկյանը կրկին արձակուրդ է մեկնել:
Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…
[b]ՀՀ Փաստաբանների պալատի անդամ` փաստաբան Լիանա Բալյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0863990001587288107201332.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
4734 դիտում
19:44 07-07-2020
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազների միջնորդությունը
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով