211652_close_icon
views-count1430 դիտում article-date 14:04 19-04-2020

«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը...». նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հեղինակ՝ Արմեն Հակոբյան: Ստեղծագործությունը գրվել է 2014-15 թթ.: [b]Ցավի նույնականացում, հիշողության գացտնաբառը..[/b] Հարյուր տարվա մորմոք, Հարյուր տարվա բորբոք, Հարյուր տարվա բողոք: Արդեն հարյուր տարի Դադար չառնող մոլոք*, Որ իր հևքով անգութ Ու չարությամբ իր մութ Մեծ ու մանուկ հնձեց, Փրթեց, խաչեց, մորթեց, Որ մահաշունչ բոցով Լուսե դեմքս խանձեց, Արարչական ճամփաս Ավերումով հատեց, Ինձ իմ Հայրենիքի Հսկա մասից զատեց… Չսպիացող մի վերք Սրտիս վրա բացեց: Ու դեռ չի դադարում, Դեռ դավեր է լարում Այս լուսավոր դարում Չարությունն է ջխտում Ու արածը ժխտում: …. Հարյուր տարվա մորմոք, Հարյուր տարվա բորբոք, Հարյուր տարվա բողոք, Պատարագ ու աղոթք: *** Եվ նույն ճամփով ահա, Որով ամեն գարուն, Սրտում վրեժ պահած, Պահած երազ մի հին, Ապրիլ քսանչորսին, Հենց այն օրը դաժան, Երբ որ Թալեաթը Մահվան հրամանին Դրեց արնոտ թաթը, Ահա օրը այդ հենց, Արդեն քանի՜ տարի Ծփում ու ձգվում է Մարդկանց անվերջ մի երթ, Հորձանք տալով հոսում Դեպի բարձունքը այս Դեպ Ծիծեռնակաբերդ, Ես, խոհերս ուսած, Աշնանային մի օր Բարձրանում եմ վերև, Ու բացարձակ մենակ, Ինչպես ազգն իմ հայոց Արդեն քանի-քանի՜, Քանի հազար տարի Ծանր խաչն է կրում...: Ես ելնում եմ վեր: Այնտեղ, ուր վիշտն իմ՝ քար-արձանացած, Ասես երկնքի սիրտն է մխրճված Ու, չգտնելով ուրիշ ոչ մի ելք, Սուրում է ուղիղ դեպի տիեզերք. Երկսուր, երկփեղկված, Լեռնաշխարհիս պես՝ Բողոք ծառացած: Բայց նմանապես, Որպես մի հուշում, Անշեղ սլացքով Պատգամ կենդանի, Որ իր հետ պիտի մեզ վերև տանի Եվ արշալույսն ու ծաղկումը տեսնի Նո՛ր ու լուսավո՛ր Մեծ Հայաստանի: Մանրամասներն՝ [url=https://naki-zatik.livejournal.com/?fbclid=IwAR2rSTgFDci3DRCzc5A4B33oRet993EgX4i3vu7nnXNhXqyygUutNnYOhSw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր