211652_close_icon
views-count13891 դիտում article-date 21:49 19-04-2020

Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում․ Մարգարիտա Գրիգորյանը ազատման դիմում է գրել. InfoPort.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում տեղաշարժեր, պաշտոնանկություններ են սպասվում։ [url=https://infoport.am/am/news/society/hanrayin-herustaynkerutyunum-pashtonankutyunner-en-spasvum-margartia-grigoryany-azatman-dimum-e-grel?fbclid=IwAR0tEy3etiinPkLQ8VAmWuv549SO_2h-VIbEZma-9fVDfA1iAfTuPU-62Ag]InfoPort.am[/url]-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում՝ հեռուստաընկերության ղեկավար կազմը և լրատվական քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանը հեռանան զբաղեցրած պաշտոններից։ Ավելին, մեր տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն ազատման դիմում է գրել։ Այդ մասին, հավանաբար պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի առավոտյան։ Infoport.am-ի թղթակցի բազմաթիվ զանգերը Մարգարիտա Գրիգորյանին մնացին անպատասխան․ նրա հեռախոսն անհասանելի էր։ Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Հանրային հեռուստաընկերության մամուլի պատասխանատու Տիգրան Դանիելյանը։ Մանրամասները՝ [url=https://infoport.am/am/news/society/hanrayin-herustaynkerutyunum-pashtonankutyunner-en-spasvum-margartia-grigoryany-azatman-dimum-e-grel?fbclid=IwAR0tEy3etiinPkLQ8VAmWuv549SO_2h-VIbEZma-9fVDfA1iAfTuPU-62Ag]Infoport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր