211652_close_icon
views-count3640 դիտում article-date 10:57 20-04-2020

Հրաձգություն Կանադայում. զոհվել է առնվազն 16 մարդ

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհ է դարձել առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է CBC-ը։ Զոհերի թվում է Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության աշխատակից, ևս մի ոստիկան աննշան վնասվածքներ է ստացել։ Ոստիկանության կոմիսար Բրենդի Լաքի խոսքով՝ կա առնվազն 16 զոհ՝ չհաշված հրաձիգը։ Նա հավելել է, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն։ 51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը շաբաթ երեկոյան մարդկանց վրա կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում: Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին մոտ 12 ժամ, գործողությունն ավարտվել է կիրակի առավոտյան՝ Գալիֆաքս քաղաքի մերձակայքում: Ուորթմանը ոստիկանի համազգեստ է կրել, սակայն իրավապահ մարմինների աշխատակից չի եղել։ Հրաձիգի գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ի սկզբանե ոստիկանները հայտնել էին, որ կասկածյալին ձերբակալել են հրաձգության սկսվելուց մի քանի ժամ անց։ Հետագայում իրավապահները տեղեկացրել են, որ հրաձիգը մահացած է։

Նմանատիպ նյութեր