936 դիտում
12:35 20-04-2020
Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող. Նաիրա Զոհրաբյան.
Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, նա էլ կորոշի՝ ինչպես վարվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայսատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությանը և դրան հաջորդած քննադատություններին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/20/zohrabyan/3267846?fbclid=IwAR18e_Pq2XEVvKDfRslqekaHaxb9mB_nnEoup7AGELZMSfb40mHB7tbrBTU]Tert.am[/url]-ը։
«Ես կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք», - ասաց պատգամավորը՝ հավելով, որ «կարմիր գծից» այն կողմ են անցնում:
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյաների համար պիտի լինի «կարմիր գիծ», որից այն կողմ ոչ ոք չպիտի անցնի»,-ընդգծեց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/20/zohrabyan/3267846?fbclid=IwAR18e_Pq2XEVvKDfRslqekaHaxb9mB_nnEoup7AGELZMSfb40mHB7tbrBTU]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3787 դիտում
19:36 13-05-2022
Պետրոս Ղազարյանը շարունակում է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ անթաքույց հակաքարոզչությունը. Գարիկ Ուրումյան
1736 դիտում
22:25 24-06-2015
Լրագրողների հանդեպ բռնությունն անընդունելի եւ դատապարտելի է. Նաիրա Զոհրաբյան
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել