885 դիտում
16:46 20-04-2020
ԱԺ նախագահի օգնականը հերքում է ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված անձանց մասին լուրերը
ՀՀ ազգային ժողովի նախագահի օգնական Վահան Կոստանյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ խորհրդարանում կորոնավիրուսով վարակված անձ կա։
Այս մասին Կոստանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։
Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 580 է։ Փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
5513 դիտում
20:02 04-03-2020
ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը
4624 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
1255 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
787 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը