9057 դիտում
15:17 21-04-2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ-ի ստեղծման օրվա առթիվ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ-ի ստեղծման օրվա առթիվ, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության սիրելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծման օրվա առթիվ։ 12 տարի առաջ այս օրը ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։ ԱԻՆ-ն իր կարգախոսը վաղուց անխախտ գործելաոճի է վերածել՝ «Ձեզ հետ, ձեր կողքին՝ ցանկացած իրավիճակում»։
Այս տարիների ընթացքում նախարարության աշխատակիցների նվիրական աշխատանքի արդյունքը դժվար իրավիճակների հաղթահարումն ու բազմաթիվ փրկված կյանքերն են, իսկ լավագույն գնահատականը՝ ժողովրդի վստահությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կուռ համակարգ է, որն իր մեջ ներառում է արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները։
Այսօր ԱԻՆ-ը գործակցության լայն աշխարհագրություն ունի, որը ձեռքբերումների ու համալրումների համար իրական հարթակ է ստեղծում։ ԱԻՆ-ը պարբերաբար թարմացնում է ունեցած տեխնիկան ու սարքավորումները, վերապատրաստում կադրերին՝ դարձնելով առավել պատրաստված։
Բազմիցս եմ նշել, որ արտակարգ իրավիճակների նախարարության յուրաքանչյուր աշխատակից փրկարար է՝ կոչված ծառայելու մեր երկրին ու մեր ժողովրդին։ Սրտացավ ու արհեստավարժ մոտեցում՝ սա է մեր աշխատանքի հաջողության գրավականը։
Սիրելի՛ փրկարարներ,
բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ։ Ձեր անձնվիրական ծառայությունը մեր ժողովուրդը գնահատում է: Անսահման հաջողություններ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:
Խիղճ և խաղաղություն բոլորիս․․․»։
Նմանատիպ նյութեր
10134 դիտում
16:15 04-09-2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
1107 դիտում
13:56 21-06-2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում